Գյումրիում «Jeep Grand Cherokee»-ն դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

8e6d2bbe-c401-4e69-858c-6e874e78a84f.jpg

Ապրիլի 28-ին, ժամը 21:23-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մովսես Խորենացու փողոցում՝ «Ջավախք» խանութ-սրահի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մովսես Խորենացու փողոցի թիվ 25/2 հասցեի մոտակայքում «Jeep Grand Cherokee» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել․ տուժածներ չկան։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, ուղղել այն և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

--00—ԶՀ