«Վայլդբերիզ» ընկերությունը 1000 խոշոր հարկ վճարողների  ցանկում զբաղեցրել է  6-րդ հորիզոնականը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

վա

2022 թվականին ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխության արդյունքում կարգավորվել են ԵԱՏՄ շրջանակում ինտերնետ տեղեկատվական համակարգերի կիրառմամբ առևտրի էլեկտրոնային հարթակի  միջոցով ապրանքների իրացման և հարկման  հետ կապված գործընթացները: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ-ից։

Օրենսդրական փոփոխությունից հետո էլեկտրոնային առևտուր իրականացնող «Վայլդբերիզ» ընկերությունը կազմակերպել է իր գործունեությունը ՀՀ-ում գրանցված ռեզիդենտ կազմակերպության միջոցով` իրականացնելով ներմուծումներ ԵԱՏՄ երկրներից:

Արդյունքում, 2023 թվականի ընթացքում վճարված հարկերի ցուցանիշով, «Վայլդբերիզ» ընկերությունը 1000 խոշոր հարկ վճարողների  ցանկում զբաղեցրել է  6-րդ հորիզոնականը` վճարած 26.5 մլրդ դրամ հարկերի գումարով: «Վայլդբերիզ» ընկերության կողմից վճարված հարկերը գրեթե 35 անգամ գերազանցում են 2022 թվականին կատարված վճարումները:

--00—ԼՀ