Ողբերգական դեպք՝ Երևանում․ տղամարդը 8-րդ հարկից ընկել և հայտնվել է 1-ին հարկի ծածկի վրա. shamshyan

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

շա

Այսօր՝ փետրվարի 3-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ ժամը 10։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օհանովի փողոցի բարձրահարկ շենքերից մեկից քաղաքացին ընկել և հայտնվել է 1-ին հարկի ծածկի վրա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՓԾ Երևանի թիվ 7-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գեղամ Անտոնյանն ու Տիգրան Մելիքսեթյանը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ