Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են միմյանց հասցված հարվածների մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

1129648

Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, որ գիշերը Խարկովի մարզի Զոլոչև բնակավայրին հարվածներ են հասցվել, որի հետևանքով 2 ամսական երեխա է զոհվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ հարվածի հետևանքով փլուզվել է հյուրանոցի եռահարկ շենքը, որի փլատակներում մարդիկ են մնացել։ Երեք կնոջ հաջողվել է փրկել, սակայն նորածին երեխան զոհվել է։ Բացի այդ, ըստ հաղորդագրության, մերձակա երկհարկանի շինությունում հրդեհ է բռնկվել։

Ռուսական կողմը այս հարվածի մասին մեկնաբանություն չի արել, սակայն ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Բելգորոդի մարզում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ