Ո՞վ կփոխարինի Հայկ Մարությանին Երևանի քաղաքապետարանի ավագանիում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

իս

«Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար, Երևանի ավագանու արդեն նախկին անդամ Հայկ Մարությանը զրկվեց մանդատից այսօր տեղի ունեցած արտահերթ նիստի ժամանակ: Պատճառը տեղի ունեցած 42 քվեարկություններից և ոչ մեկին չմասնակցելն է:

Թե ո՞վ կփոխարինի Հայկ Մարությանին Երևանի ավագանիում, 24News-ը ուսումնասիրեց ԿԸՀ կայքը, որտեղ հաջորդ գրանցված թեկնածուն հրատարակիչ Վահագն Իսոյանն է:

Իսոյանի ներկայացրած հայտարարագրից պարզ է դառնում, որ նա աշխատում է «Գիր» ՍՊԸ-ում որպես տնօրեն: Որպես անշարժ գույք՝ հայտարարագրել է 3 տուն և 2 բնակարան, բոլորը` Երևանում:

Ինչպես նաև ունի մեկ շարժական գույք` Toyota RAV4՝ 2021 թվականի արտադրության, որի համասեփականատերն է հանդիսանում։

Մերի Մանուկյան

--00—ԼՀ