Մասնակցե՛ք Տյառնընդառաջի հոգեպարար արարողությանը, որ ձեր մանուկները հայցեն Աստծո պաշտպանությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

h

Անթիլիասի Մայրավանքում կկատարվի Տյառնընդառաջի նախատոնակի արարողությունը։ Հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի մամուլի ծառայությունից։ 

Երեքշաբթի, 13 Փետրուար 2024-ի երեկոյեան ժամը 4:30-ին, Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ պիտի կատարուի մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի տաճար ընծայման (Տեառնընդառաջի) նախատօնակի արարողութիւնը:

Հանդիսապետութեամբ

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ-ին

Նախատօնակի ընթացքին տեղի պիտի ունենայ մանուկներու Ս. Խորանի ընծայումը՝ Քրիստոսի օրինակով: Յետ եկեղեցական արարողութեան, Մայրավանքի շրջափակին մէջ պիտի վառուի աւանդական խարոյկը:

Կոչ կ՚ուղղենք մեր ժողովուրդի զաւակներուն, յատկապէս երիտասարդ ծնողներուն, մասնակցելու Տեառնընդառաջի հոգեպարար արարողութեան, որպէսզի իրենց մանուկները Աստուծոյ ընծայեն եւ հայցեն Ամենակալին շնորհներն ու պաշտպանութիւնը։

 

--00—ՍՊ