Նորարարությունը կարևոր դեր է խաղալու ՀՀ-ի ներկա և ապագա մարտահրավերներին դիմակայելու գործում. Քվին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

1

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը X-ի պաշտոնական էջում տեղեկացնում է, որ դեսպան Քրիստինա Քվինը հանդիպել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հետ, քննարկել ԱՄՆ-ՀՀ համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների առևտրի, կիբերանվտանգության և թվային ենթակառուցվածքների ոլորտներում։

«Նորարարությունը եղել է Հայաստանի տնտեսական զարգացման հիմնական շարժիչ ուժը և կարևոր դեր է խաղալու ներկա և ապագա մարտահրավերներին դիմակայելու գործում», - նշել է դեսպանը:

 

--00—ԱՊ