Միրզոյանը ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ խոսել է տարածաշրջանում իրավիճակը ապակայունացնելու փորձերի մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

photo_2024-02-14_13-16-29

Բրյուսել կատարած այցի ընթացքում մտքերի արդյունավետ փոխանակում ունեցա Խավիեր Կոլոմինայի հետ։ Այս մասին թվիթերի իր էջում գրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Քննարկել ենք տարածաշրջանային վերջին իրադարձությունները և իրավիճակը ապակայունացնելու փորձերը։ Նա ևս մեկ անգամ հաստատեց առկա մարտահրավերները հաղթահարելու Հայաստանի տեսլականը։

Անդրադարձանք Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության հետագա ամրապնդմանն ուղղված մեր ջանքերին»,-գրել է նա։

--00—ՅՄ