Վլադիկավկազ–Լարս ճանապարհը փակ է մեծ բեռնատարների համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

լա

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը ձյան պատճառով կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի համար փակել է Գուդաուրի-Կոբի մայրուղին, որը Ռազմավիրական ճանապարհի մի մասն է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են վարչության մամուլի ծառայությունում։

«Մցխեթա–Ստեփանծմինդա-Լարս (Ռուսաստանի Դաշնության հետ սահման) միջազգային ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձյան պատճառով արգելվում է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի երթևեկությունը, իսկ այլ տեսակի ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է», - հաղորդագրությունից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Ավտոմեքենաները ճանապարհը կանցնեն առանց կանգ առնելու և միայն ձնահյուսապաշտպան թունելներով, հավելել են վարչությունում:

Ռազմավիրական ճանապարհը Վլադիկավկազից տանում է Թբիլիսի Գլխավոր Կովկասյան լեռնաշղթայով՝ Ռուսաստանը կապելով Վրաստանի և Անդրկովկասի մնացած երկրների հետ։ Ռուսական հատվածում մայրուղին անցնում է Հյուսիսային Օսիայի տարածքով։ Ձմռանը ճանապարհը հաճախ փակվում է վատ եղանակի պատճառով:

--00—ԼՀ