Էլ ի՞նչ պետք է լինի, որ հասկանանք՝ այս անվտանգային համակարգը չի աշխատում. Ալեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News

Հայաստանի իշխանությունները չեն քննարկում ռուսական 102-րդ ռազմակայանի դուրսբերումը երկրից, սակայն կարծում են, որ անվտանգության ներկայիս ճարտարապետությունը չի գործում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշել է ԱԺ- նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Որևիցե մեկը ռազմաբազայի մասին չի խոսել, մենք դրա մասին չենք խոսել, բայց մեր համար ակնհայտ է, որ այս անվտանգային համակարգը չի գործում։ Էլ ի՞նչ պետք է լինի, որ հասկանանք, որ այս անվտանգային համակարգը չի գործում։ Արցախը տեսաք՝ ինչ եղավ, Ջերմուկը տեսանք՝ ինչ եղավ։ Ո՞ր մի օրինակը բերեմ», - իր խոսքում նշել է ԱԺ խոսնակը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ