Երեք հայ բռնցքամարտիկ այսօր կմեկնարկի Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

բռնց

Հայտնի են հայ բռնցքամարտիկների մրցակցիները Իտալիայում մեկնարկելիք օլիմպիական վարկանիշային մրցաշարում։ Այդ մասին հայտնում է Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Մրցաշարին հայտավորվել են 113 երկրի բռնցքամարտիկներ և յուրաքանչյուր քաշային կարգում միայն կիսաեզրափակիչ հասնելու և օլիմպիական ուղեգիր ապահովելու համար անհրաժեշտ է հաղթել առնվազն 4 մենամարտ։

Մեկնարկային մենամարտերում մեր մարզիկնեին բաժին են հասել հետևյալ բռնցքամարտիկները.

50 կգ Անուշ Գրիգորյան — Յունգ Ջի Հունգ (Կորեա)
54 կգ Տաթևիկ Խաչատրյան — Դենիսե Բրավո (Չիլի)
60 կգ Էլիդա Քոչարյան — Սոլիս Գվադալուպե (Մեքսիկա)
66 կգ Անի Հովսեփյան — Մարիա էրնանդես (Դոմինիկյան Հանր.)
51 կգ Ռուդոլֆ Գարբոյան — Խուան Տեո Վի (Սինգապու) և Շաֆիկ Ֆատիա (Ուգանդա) զույգի հաղթողի հետ
57 կգ Արթուր Բազեյան — Սեյֆեդին Լետայիֆ (Շվեցարիա)
71 կգ Գուրգեն Մադոյան — Վասիլի Ցեբոտարի (Մոլդովա)
80 կգ Ռաֆայել Հովհաննիսյան — Կեվեն Բեասեջոուր (Կանադա)
92 կգ Նարեկ Մանասյան — Անդրեյ Զապլիտնի (Մոլդովա) և Դանիել Գուզման (Դոմինիկյան Հանր.) զույգի հաղթողի հետ
+92 Դավիթ Չալոյան — Ալեքսիս Բարիերի (Կանադա)

Մարտի 4-ին ռինգ դուրս կգան Արթուր Բազեյանը, Ռաֆայել Հովհաննիսյանը և Տաթևիկ Խաչատրյանը։

 --00—ԼՀ