ԱԱԾ հատուկջոկատայինները ներխուժել են դաշնակցական Գագիկ Սարգսյանի տուն և բերման ենթարկել նրան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

գ.

ԱԱԾ հատուկջոկատայինները ներխուժել են դաշնակցական Գագիկ Սարգսյանի տուն և բերման ենթարկել նրան, հայտնում է որդին` Արամ Սարգսյանը։

Նա նշել է, որ բոլորին պառկեցրել են գետնին, ամբողջ տունը խուզարկել, տակնուվրա են արել և մի քանի ժամ տևած քննչական գործողություններից հետո հորը տարել իրենց հետ։

--00—ԼՀ