ԱԱԾ-ն բերման է ենթարկել ՔՊ-ական նախկին թաղապետին և մի քանի աշխատակիցների

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

քպ

Այսօր՝ ժամեր առաջ, մեր տեղեկություններով իրավապահ մարմինները բերման են ենթարկել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ, ՔՊ-ական Արման Բարխուդարյանին եւ թաղապետարանի մի քանի աշխատակիցների: Մասնավորապես, մեր աղբյուրները հայտնում են, որ բերման ենթարկվողների թվում են  համայնքապետարանի կոմունալ բաժնի պետ Աշոտ խաչատրյանը, առեւտրի բաժնի պետը  Հրայր Արամյանը եւ կոմունալի աշխատակից Վան Հարությունյանը: Այս մասին հայտնում է hraparak.am-ը։

Ըստ նախնական տեղեկությունների իրավապահները խոշոր յուրացումների հետքի վրա են դուրս եկել, շղթան հնարավոր է հասնի նաեւ նախկին թաղապետ Սաշա Կատվալյանին, որը դե ֆակտո թաղապետն էր եւ ռուլիտ էր անում Բարխուդարյանին, որը պաշտոնավարեց 2022-ի դեկտեմբերից, մինչեւ վերջերս, երբ քաղաքական որոշման արդյունքում ազատվեց թաղապետի պաշտոնից՝ այն փոխանցելով «Հանրապետություն» կուսակցության անդամ Ռոմիկ Մխիթարյանին

--00—ԼՀ