Տավուշի գյուղերը շրջափակման մեջ կհայտնվեն, եթե տարածքներ հանձնվեն, կոմունիկացիաների, ջրի խնդիր կլինի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

 

Փաշինյանը «փիառ» ակցիա արեց, թե ՀՀ-ից ոչինչ չեն զիջելու, բայց իր հարցազրույցում հստակ ասաց, որ Տավուշից տարածք է հանձնելու։ Նա ասում է եթե պարզվի Տավուշում կան տարածքներ, որ Ադրբեջանին են պատկանում, ապա կոմունիկացիաների հարցը պետք է լուծել, սա նրա հերթական զիջման մասին է խոսում։ Եթե Տավուշից տարածքներ տրվեն, գյուղերը շրջափակման մեջ կհայտնվեն, այնտեղ լճերի, ջրամբարի խնդիր կա։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայաքվե» նախաձեռնության խորհրդի անդամ Արմեն Մանվելյանը։  



Մանվելյանը կարծում է, որ պետք է դուրս գալ պայքարի, ժողովուրդն իր խոսքը պետք է ասի և իշխանությանը թույլ չտա գնալ հերթական զիջման։ Անդրադառնալով ԵՄ անդամության թեկնածություն ներկայացնելու մասին հայտարարություններին՝ Մանվելյանը նկատեց, որ դա իշխանության երազանքն է, դա տասնամյակ պահանջող ճանապարհ է և հույս չպետք է ունենալ։  



Մանրամասները՝ տեսանյութում։ 



Հերմինե Միքայելյան