Ուրարտուն հաղթեց Ալաշկերտին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

Prudnikov-750x375

Հայաստանի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի շրջանակում այսօր կայացավ «Ալաշկերտ»-«Ուրարտու» հանդիպումը։

Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2-0 հաշվով։

Առաջին խաղակեսում, 33-րդ րոպեին այս խաղում առաջին գնդակն իր ակտիվում գրանցեց Դրաման Սալուն։ Երկրորդ խաղակեսում Գունկոյի թիմի առավելությունը կրկնապատկեց փոխարինման դուրս եկած Նիկոլայ Պրուդնիկովը։

Հանդիպման 89-րդ րոպեին տանտերերի կազմում կարմիր քարտ ստացավ Սոդիք Ֆատաին։

«Ալաշկերտն» այս խաղից հետո 35 միավորով 5-րդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Ուրարտուն»՝ 39 միավորով 4-րդը։

--00—ՅՄ