Դատապարտում ենք սարսափելի ահաբեկչական հարձակումը․ Օլաֆ Շոլց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

1133095

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը դատապարտել է Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին կանցլերը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Մենք դատապարտում ենք սարսափելի ահաբեկչական հարձակումը Մոսկվայում համերգի անմեղ մասնակիցների դեմ։ Մեր մտքերը զոհերի և բոլոր տուժածների ընտանիքների հետ են»,- գրել է Շոլցը։

--00—ՅՄ