Մենք կբացահայտենք և կպատժենք բոլորին․ Պուտինը՝ Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

Screenshot_4

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուղերձ է հղել Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո՝ իր ցավակցությունը հայտնելով բոլոր նրանց, ովքեր կորցրել են հարազատներին ու ընկերներին։

«Այս հանցագործության բոլոր մեղավորները, կազմակերպիչները և պատվիրատուները կկրեն արդար և անխուսափելի պատիժ: Ով էլ որ լինի, ով էլ նրանց ուղղորդել է: Կրկնում եմ՝ մենք բացահայտելու և պատժելու ենք բոլոր նրանց, ովքեր կանգնած են ահաբեկիչների թիկունքում, ովքեր պատրաստել են այս հանցագործությունը: Սա հարված է Ռուսաստանին, մեր ժողովրդի»,- ասել է Պուտինը։

Հիշեցնենք, որ մարտի 22-ի երեկոյան «Crocus City Hall»-ում տեղի է ունեցել ահաբեկչություն, անհայտ անձինք կրակ են բացել Պիկնիկ խմբի ելույթի մեկնարկից առաջ, որից հետո հրդեհ է բռնկվել։ Ժամը 21:57-ին ՌԴ Քննչական կոմիտեն հայտարարել է ահաբեկչության դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու մասին։

--00—ՅՄ