ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News
Ավագ ուրբաթ․ Հիսուս Քրիստոսի թաղման կարգ․ Դիլիջան
Եվ Հիսուս դրվեց գերեզմանի մեջ, որ ժայռի մեջ էր փորված․․․
Այսօր խաչվեց և թաղվեց մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Ոմանք կարծեցին՝ հաղթել են Հիսուսին, սակայն Քրիստոս երրորդ օրը հարություն առավ։
Դիլիջանի Սուրբ Խաչ եկեղեցում Թաղման կարգ կատարվեց՝ Տիրոջ Հարության լույսի սպասումով։
Սուրբ Աստված, սուրբ և հզոր,
Սուրբ և անմահ,
Որ թաղեցար վասն մեր,
Ողորմեա՜ մեզ։
--00—ՍՊ