Քրիստոսի հարության հուսաբեր ավետիսը թող լուսավորի մեր ճանապարհը, ուժ ու հավատ տա բոլորիս. Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

1

ՀՀ 4-րդ նախագահը շնորհավորլ է Սուրբ Հարության տոնը.

«Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս:

Այս տոնի մեջ մեծ խորհուրդ ու մարդասիրություն կա. 

Աստծո Միածին որդին հարություն առավ. վերածնվեց՝ ի ապացույց, որ լույսը, բարին, սերն ու հավատը միշտ ուժեղ են ցավից, չարից ու խավարից:

Քրիստոսի հարության հուսաբեր ավետիսը թող լուսավորի մեր ճանապարհը, ուժ, հավատ ու հոգու ամրություն տա բոլորիս։

Քրիստոս հարյավ ի մեռելոց։

Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի։

Արմեն Սաչգսյան

Հայաստանի չորրորդ նախագահ

 

 --00—ԱՊ