Ընդդիմադիր խմբակցությունները ԱԺ հրատապ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ է հանդես եկել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

1004419

ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ԱԺ հրատապ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ են հանդես եկել։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ նշելով, որ օրակարգում սահմանազատման և սահմանագծման գործընթացին առնչվող հարցերն են լինելու։

«Բազմաթիվ անհայտ հարցեր կան, ակնկալում ենք, որ վերջապես իշխանությունները կներկայացնեն, թե ինչի հիման վրա են պնդում, թե Տավուշի մարզի տարածքի որևէ հատված պատկանում է Ադրբեջանին»,- ասել է նա։

--00—ՅՄ