Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրանքներ է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին՝ հայանպաստ հայտարարությունների համար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

f

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրանքներ է հնչեցրել Ֆրանսիայի ԱԳ նախարարի հասցեին՝ հայանպաստ հայտարարությունների համար․

«2024 թվականի ապրիլի 2-ին Փարիզում ԱՄՆ պետքարտուղարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի կողմից Ադրբեջանի հասցեին հնչեցված անհիմն մեղադրանքները ևս մեկ անգամ Ֆրանսիայի ջանքերի վառ օրինակ են. լարվածություն ստեղծել տարածաշրջանում և խոչընդոտել խաղաղության գործընթացին»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։ 

Այդ երկրի գերատեսչությունից Ֆրանիսայի ԱԳՆ-ին մեղադրանքներ են հնչեցրել կեղծ քաղաքականություն վարելու համար՝ Հայաստանը խաղաղասեր երկիր ներկայացնելու համար՝ հոխորտալով, թե իբր Հայաստանը «շուրջ 30 տարի օկուպացիայի տակ է պահել ադրբեջանական տարածքները, շուրջ մեկ միլիոն ադրբեջանցիների դուրս մղել իր հայրենի հողերից, կատարել զանգվածային սպանություններ և մարդկության դեմ հանցագործություններ»։

 

--00—ՍՊ