ԱՄՆ-ն պատրաստ է ցանկացած հնարավոր դեր խաղալ ՀՀ-Ադրբեջան երկխոսության դյուրացման գործում․ Պետդեպ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

ֆֆ

Միացյալ Նահանգները պատրաստ է ցանկացած հնարավոր դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության դյուրացման գործում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն շատ հստակ հասկացրել է, որ այդ հարցի լուծման ճանապարհն ի վերջո անցնում է բանակցությունների միջոցով․

«Ես չեմ ցանկանում խոսել առաջիկա հանդիպումների մասին, բայց մենք միշտ հստակ հասկացրել ենք, որ ողջունում ենք երկխոսությունը։ Երբ պետքարտուղարը շփվել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, նա հստակ հասկացրել է, որ նրանց միջև պետք է երկխոսություն լինի: Մենք ուրախ ենք ցանկացած հնարավոր դեր խաղալ այս երկխոսությանը նպաստելու գործում և շարունակելու ենք դա անել։ Բայց ես չեմ ցանկանում որևէ կոնկրետ առաջիկա հանդիպման մասին հայտարարել», - ասել է Միլլերը։

 

--00—ՍՊ