Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ, մտքեր են փոխանակել համագործակցության հեռանկարների շուրջ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

661529f0b8daa661529f0b8dab1712663024661529f0b8da8661529f0b8da9

Ապրիլի 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Թուրքիայի նախագահը շնորհավորել է Ալիևին Ռամադանի տոնի առթիվ և բարօրության մաղթել Ադրբեջանի ժողովրդին։

Ալիևը, շնորհակալություն հայտնելով ուշադրության և շնորհավորանքների համար, իր հերթին շնորհավորել է Էրդողանին տոնի առթիվ։

Հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները վստահություն են հայտնել, որ ադրբեջանա-թուրքական բարեկամական, եղբայրական և դաշնակցային հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել բոլոր ոլորտներում, ինչպես նաև մտքեր են փոխանակել համագործակցության հեռանկարների շուրջ։

--00—ՅՄ