Իրանում հարձակվել են ոստիկանական մեքենաների վրա. 6 իրավապահ է սպանվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

դդ

Իրանի հարավ-արևելքում՝ Սիստան և Բելուջիստան նահանգի Սարավան քաղաքի մոտ, զինված մարդիկ հարձակվել են ոստիկանական մեքենաների վրա, ինչի հետևանքով 6 ոստիկան է զոհվել։ Գրում է IRNA-ն։ Երկու ոստիկան վիրավորվել է։

Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Ջեյշ ալ-Ադլ» խմբավորումը։

--00—ՍՊ