Արևմուտքն ասում է՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ լեզու գտեք, դա է ձեր անվտանգության երաշխիքը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

Ադրբեջանն իմպերատիվ բնույթի պահանջներ է դրել Հայաստանի դեմ։ Լրջագույն խնդիրն այն է, որ իշխանությունն ընդունում է իր հետ այդպես խոսելը՝ հիմնավոր դարձնելով Բաքվի կողմից իմպերատիվ պահանջներով խոսելը։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հակոբ Բադալյանը։

Անդրադառնալով Բրյուսելում կայացած հանդիպմանը՝ քաղաքագետը նկատեց, որ Արևմուտքը չի ուզում մեր պատկերացրած ձևով մտնել պատասխանատվության տակ՝ Բաքվին սաստել, ստիպել փոխզիջումների գնալ, հրաժարվել առավելապաշտական մոտեցումներից և այլն, նրանք մեզ ասում են՝ լեզու գտեք Ադրբեջանի և Թուրքիայի հետ, դա է ձեր անվտանգության երաշխիքը, Փաշինյանն էլ գնում է այդ տրամաբանությամբ։

 «Արևմուտքի հիմնական նպատակն էր ամրանալ Իրանի ու Ռուսաստանի դեմ՝ օգտագործելով Հայաստանի կարիքներն ու վախերը։ Նրանք օգտագործում են մեր կարիքները, եթե պետք լինի, կարիքներ կստեղծեն, հետո կլուծեն, միայն թե այն օգտագործվի Իրանի ու ՌԴ-ի դեմ»,- ընդգծեց Բադալյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ