Երևանում բախվել են Porche Cayenne-ն, Toyota-ն և Subaru-ն․ վերջինը հայտնվել է մայթին․ shamshyan

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 14, 24News

վթ.

Երեկ՝ ապրիլի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում բախվել են «Porche Cayenne», «Toyota» և «Subaru» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ «Subaru»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

--00—ԼՀ