ՌԴ-ից Փաշինյանին կանչում են, որ ասեն՝ եթե ՀԱՊԿ-ից դուրս ես գալիս, ուրեմն՝ ԵԱՏՄ-ից էլ պիտի դուրս գաս

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

Մի օր էլ ժամկետից շուտ ՌԴ ռազմաբազան դուրս կբերվի, մեզ հույս ենք տվել, որ Ռուսաստանը Կովկասում ուրիշ դաշնակից չունի, եթե դուրս եկավ՝ կորած է, բայց  նման բան չկա։ Ռուսաստանը Աբխազիայում հսկայական ռազմածովային բազա է կառուցում, զարմանալի է, բայց Վրաստանի հետ ավելի կառուցողական հարաբերություններ ունի, քան Հայաստանի։

Մի օր էլ կարող ենք արթնանալ ու տեսնել, որ 600 կմ-անոց սահմանին մարդ չկա կանգնած, քրդերն են եկել ու ոչխար արածացնում, ՌԴ-ն իր տանկերը հավաքել, գնացել է։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը՝ անդրադառնալով Արցախից ՌԴ սահմանապահների հեռացմանը։
Անդրադառնալով ՌԴ-ից հնչող հայտարարությանը, որ Փաշինյանի հետ պետք է հանդիպում լինի և խոսվի հայ - ռուսական հարաբերություններից, քաղաքագետը նկատեց ՌԴ-ից կանչում են, որ Փաշինյանից հստակեցումներ ստանան։

«Ռուսաստանը Փաշինյանին կանչում է, որ հարց դնի՝ եթե ՀԱՊԿ-ից դուրս ես գալիս, ԵԱՏՄ-ից էլ պիտի դուրս գաս, դրանք առանձին հնարավոր չէ դիտարկել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան