էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

հ.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար։

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին
մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերը՝

Հայկազ Արմիկի Նասիբյանին նշանակել էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար՝ 12 ամիս փորձաշրջանով»,- ասված է որոշման մեջ։

 --00—ԼՀ