Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյան ձերբակալվել է կաշառք ստանալու մեղադրանքով. Քերոբյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Թարմ և լավ լուրեր կոռուպցիայի վերաբերյալ.

1. Էկոնոմիկայի Նախարարության բարձրաստիճան պաշտոնյան ձերբակալվել է կաշառք ստանալու մեղադրանքով։

2. Հայաստանը 17 կետով լավացրել է իր դիրքերը transparency international-ի կողմից վարվող Կոռուպցիայի ընկալման Ինդեքսում` տեղափոխվելով 77-րդ տեղից 60-րդ տեղը։

Այսօր էկոնոմիկայի նախարարության իմ գործընկերների հետ ժողովում շեշտել եմ, որ կոռուպցիայի նկատմամբ զրո հանդուրժողականություն է մեր միջավայրում։ Դա, ի դեպ, Հայաստանի տարածաշրջանային ամենամեծ մրցակցային առավելություններից է»։

--00--ԱԹ