Տաթև-Լծեն ճանապարհը երկկողմանի փակ է, Գետափնյա գյուղի կամրջով երթևեկությունը նույնպես դադարեցված է

 ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

ֆ

 

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Սյունիքի մարզի Տաթև-Լծեն ավտոճանապարհը երկկողմանի փակ է։

Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։
 

--00—ՍՊ