Տավուշի սահմանազատման հանձնաժողովին կից աշխատանքային խմբում կան գեոդեզիստներ և քարտեզագիրներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

f60a4ea89c34a5_60a4ea89c34ec.thumb_

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խումբ է ստեղծվել, որում ընդգրկվել են գեոդեզիստներ և քարտեզագիրներ և մի խումբ պաշտոնատար անձինք։ Համապատասխան որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի մայիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին» N 570-Ա որոշումը՝

1. Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև սահմանագծի համապատասխան հատվածների՝ տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կոորդինատները հստակեցնելու և համապատասխան Արձանագրություն-նկարագրության նախագիծ կազմելու նպատակով ստեղծել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խումբ:

2 2. Աշխատանքային խմբի աշխատանքները կազմակերպելու նպատակով ներգրավել ոլորտային մասնագետների՝ գեոդեզիստների և քարտեզագիրների։  

Հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

Հանձնարարել Պաշտպանության նախարարին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին, Կադաստրի կոմիտեի ղեկավարին և Ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ անհրաժեշտ օժանդակություն ապահովել խմբի աշխատանքներին»,- ասված է որոշման մեջ։

Աշխատանքային խմբի կազմում ընդգրկվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի պետ (աշխատանքների կազմակերպման համակարգող) Դավիթ Սանամյանը,  ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը, ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Գրիգորյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Էդգար Հունանյան, ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի ժ/պ Արամ Գուգարաց, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետ Սերգեյ Պետրոսյանը։   

--00—ՅՄ