Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

Screenshot_2

Երևանում ապրիլի 23-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում ապրիլի 23-ի, 27-28-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։  Քամին՝  հարավարևելյան՝ 2-4մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 25-28-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

--00—ՅՄ