Փաշինյա՛ն, քո մոտ ոչինչ չի ստացվում, ամեն ինչ ձախողել ես, ի՞նչ է քո ուզածը. Նորիկյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

Իշխանությունը միակողմանի զիջման գործընթաց է սկսել, Բաքվի հերթական պահանջն է իրականացնում: Բերքաբերից 900 հեկտար Ադրբեջանի տիրապետման ներքո է, ինչո՞ւ այն վերադարձնելու պատասխանատվություն Ադրբեջանը չի կրում, ինչո՞ւ չեք պահանջում, որ վերադարձնի: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը:

«Փաշինյանը խաղաղությունը պարտության հետ է շփոթել: Փաշինյա՛ն, քո մոտ ոչինչ չի ստացվում, ձախողել ես ամեն ինչ, ի՞նչ է քո ուզածը, մինչև ո՞ւր ես տանելու ժողովրդին: Փաշինյանն անվերահսկելի է դարձել, մտածում է՝ ամեն ինչ ճիշտ է անում, բայց հակառակն է»,-ընդգծեց Նորիկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ