Բերման են ենթարկվել նաև պահեստազորի գնդապետ Մախսուդյանը, «Տավուշը հանուն հայրենիքի» խորհրդի անդամը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

f

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտնում է՝ Սուրեն Պետրոսյանից ու Միհրան Մախսուդյանից բացի բերման է ենթարկվել նաև շարժման խորհրդի անդամ Միքայել Մարտիրոսյանը։

«Ոստիկանները բերման են ենթակել քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին, մեր շարժման խորհրդի անդամ Միքայել Մարտիրոսյանին»,- հայտնում են Տավուշից:

--00—ՍՊ