ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 24, 24News
Ճիշտ կլիներ, որ Հայաստանի վարչապետի այսօրվա, Հայոց ցեղասպանությանը նվիրված պաշտոնական ուղերձում, հիշատակվեր նաև ցեղասպանության կազմակերպիչը՝ Օսմանյան կայսրությունը։ Այդ մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ արված ուղերձում:
«Ճիշտ կլիներ նաեւ դատապարտել Թուրքիայի՝ առ այսօր շարունակվող ժխտողականությունը եւ այդ կերպ՝ մեղսակից լինելու հանգամանքը»,- գրել է Աշոտյանը։