Ակցիա՝ Երևան-Գառնի ճանապարհին․ ողջաբերդցիները փակել են ճամփան, ապա բացել մի պայմանով

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 14, 24News

1

Առավոտից Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքի բնակիչները փակել էին Գառնի-Երևան ճանապարհը՝ պահանջելով, որ տարածքային կառավարման նախարարն ու Կոտայքի մարզպետը կատարեն իրենց տված խոստումը։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Բողոքի ակցիայի պատճառով խցանման մեջ էր հայտնվել ավելի քան 300 ավտոմեքենա։ Բողոքի ակցիայի մասնակիցների հետ բանակցություն է վարել ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Արտակ Ղազարյանն ու ոստիկանության Գառնիի բաժանմունքի պետ Կարապետ Կիզիրյանը։

Ակցիայի մասնակիցները բողոքել են, թե իրենց խոստացել են դեռ սովետի տարիներից, որ իրենց անվտանգության խնդիրը լուծվելու է։ 

1

«Ամեն Աստծու օր գիշերը քնելուց չգիտենք՝ կլուսացնե՞նք, թե՞ չէ, թե՞ փրկարարները կգան, մեր դիերը փլատակներից կհանեն։ Գյուղը ԽՍՀՄ տարիներից հայտնի է որպես ակտիվ սողանքային գոտի։ Շատ բնակիչներ փոխհատուցում ստացան, իսկ ովքեր էլ, որ մնացել են գյուղում, սպասում ենք, որ կառավարությունը՝ թե նախորդ, թե ներկա, իրենց խոստումը կատարեն և փոխհատուցումը կլինի համարժեք, և մենք կպրծնենք այս գլխացավանքից»,-- shamshyan.com-ի հետ զրույցում ասել է ակցիայի մասնակիցներից մեկը և հավելել․

1

«Ինչո՞ւ ենք դիմել ծայրահեղ այս քայլին՝ փակելով ճանապարհը, քանի որ, եթե նախորդ իշխանությունը գալիս էին, լապշա էին կախում մեր ականջներից ու գնում, հիմա ներկայիս Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ու կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը նույնպես չեն զիջում նախորդներին»։

Գյուղացիները, ընդառաջելով ոստիկանության Աբովյանի պետի հորդորներին, ի վերջո բացել են ճանապարհն ու փոխմարզպետի հետ բնակիչներից մեկին պատկանող այգում քննարկել խնդիրը։ Պայմանավորվածոթյուն է ձեռք բերվել, որ մինչև հունիսի 21-ը ոչ մի գործողություն գյուղացիները չեն անի, և այդ օրը նույն վայրում հանդիպելու են ու պարզեն՝ կառավարությունն ու Կոտայքի մարզպետարանն ինչ գործողություններ են արել։ 

1

 

Տեսանյութեր

Live

Լրահոս