ԱՄՆ-ի համալսարաններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել․ կա 7 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 18, 24News

10HOUSTON-articleLarge

ԱՄՆ-ի Ինդիանա նահանգում գտնվող համալսարաններից մեկի հանրակացարանում հրաձգություն է տեղի ունեցել, հայտնում է CBS4ը:

Նշվում է, որ 7 մարդ վիրավորվել է: Իրավապահների խոսքով՝ հանրակացարանում կազմակերպված երեկույթի ժամանակ ընդհարում է եղել, ինչից հետո եղել է հրաձգություն:

Վիրավորներից 3-ը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, բացի դրանից տուժել է նաև մի քանի ուսանող, որ մասնակցում էին երեկույթին:

Դեպքի առթիվ կատարվում է քննություն: