ԼՀԿ-ի ձայները բավարար չեն ստորագրահավաք սկսելու համար, ԲՀԿ-ն դեռ մտածում է. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 21, 24News

1

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է ստորագրահավաք՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից երկրում ստեղծված իրավիճակի մասին պարզաբանումներ ստանալու համար։

Պարզ է, որ ԼՀԿ խմբակցության անդամների թիվը բավական չէ, և պետք է միանան նաև ԲՀԿ անդամները։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԲՀԿ-ում դեռ այդ հարցը չեն քննարկել և չեն որոշել՝ կմիանա՞ն ստորագրահավաքին, թե՞՝ ոչ։ Նրանք մինչև վաղը` ժամը 12-ը, ժամանակ ունեն վերջնական որոշում կայացնելու` նիստ անցկացնել-չանցկացնելու վերաբերյալ։

Սակայն արդեն իսկ պարզ է, որ իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը չի միանա ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնած արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաքին: Ընդ որում, խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքով` քննարկումներ անպայման կլինեն այս թեմայով, սակայն ընդդիմադիր գործընկերների ձևակերպումների հետ համաձայն չեն, և նաև դա է չմիանալու պատճառը։

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները չեն բացառում, որ եթե անգամ ԲՀԿ-ն միանա, և արտահերթ նիստ գումարվի, այն չի անցկացվի քվորումի բացակայության պատճառով»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: