Մայիսի 13-ից hետախուզվող 18-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանություն

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 21, 24News

1

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ մայիսի 20-ին՝ ժամը 17:43-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին է ներկայացել 18-ամյա Կառլեն Կ.-ն, որը մայիսի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 4-րդ մասի մեղադրանքով: