ԱԺ օրինագծով նախատեսվում է ԱԱՀ-ից ազատել արժեթղթերի ոլորտում մատուցվող ծառայությունները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

1

Տվյալ օրինագծով նախատեսվում է որոշակի ակտիվություն մտցնել պարտատոմսերի շուկայում, ինչպես նաեւ ԱԱՀ-ից ազատել արժեթղթերի ոլորտում մատուցվող ծառայությունները, այսօր տնտեսական հարցերի  մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում  հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ընթացքում հայտարարեց օրինագծի նախաձեռնողներից, «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր Արտակ Մանուկյանը․

«Մենք առաջարկում ենք ԱԱՀ-ից ազատել արժեթղթերի ոլորտում մատուցվող ծառայությունները, ինչը մեր կածիքով, կազդի շուկայում գնագոյացման վրա»:

Պատգամավորը նշեց նաեւ, որ օրինագծով առաջարկվում է ազատվել կարգավորվող շուկայում նախկինում թողարկված արժեթղթերից ստացված եկամտահարկի դիվիդենդներից, ինչպես նաեւ պարտատոմսերի տոկոսադրույքներից:

Երկար քննարկումից հետո հանձնաժողովի անդամները որոշեցին հետաձգել օրինագծի քննարկումը՝ նոր լրացումներ եւ փոփոխություններ մտցնելու համար: