«Dassault Group»-ն ու Հայաստանը երկարաժամկետ գործընկերներ կդառնան․ հանդիպում՝ Փարիզում

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 20, 24News

նախագահ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդես այցելության շրջանակում հանդիպում է ունեցել նաև ֆրանսիական հանրահայտ «Dassault Group» ընկերության ռազմավարության և զարգացման գծով նախագահ Օլիվիե Դասոյի հետ:

«Dassault Group» -ը և, մասնավորապես, «Dassault Aviation»-ը միջազգային հեղինակավոր այս ավիասալոնում ներկայացնում է ընկերության ռազմական և բիզնես դասի ինքնաթիռները:

1

Նախագահ Սարգսյանն ու Օլիվիե Դասոն զրուցել են Հայաստանի հետ համագործակցության հնարավոր ուղղությունների մասին: Անդրադարձ է եղել «Dassault Group»-ի կազմի մեջ մտնող՝ «Dassault systemes» ընկերության ներկայացուցիչների՝ վերջերս Հայաստան կատարած այցին և արդեն ուրվագծվող համագործակցությանը:

«Մեր երկրների միջև հարաբերությունները շատ կարևոր են, մենք շատ լավ հարաբերություններ ունենք: Հուսով ենք՝ «Dassault systemes»-ը, միգուցե նաև՝ «Dassault Aviation»-ը Հայաստանի հետ համատեղ աշխատանքներ կիրականացնեն»,-ասել է Օլիվիե Դասոն:

1

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բարեկամության և համագործակցության պատրաստակամության համար. «Նախ և առաջ ակնկալում եմ, որ «Dassault systemes»-ի հետ հետազոտական կենտրոն կունենանք Հայաստանում, որը ներդրումներ կիրականացնի արհեստական բանականության, մաթեմատիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում: Եվ այս ամենի շնորհիվ «Dassault Group»-ն ու Հայաստանը երկարաժամկետ գործընկերներ կդառնան»:

1

Այնուհետև նախագահ Սարգսյանն ու Օլիվիե Դասոն շրջայց են կատարել ավիասալոնի տարածքում, ծանոթացել «Dassault Aviation»-ի ներկայացրած մոդելներին և դրանց տեխնիկական հնարավորություններին:

1