Արտակ Ապիտոնյանը հանդիպել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

1

Հունիսի 25-ին ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը Վիեննայում հանդիպել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրին (Harlem Désir), հայտնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Զրուցակիցները բարձր են գնահատել ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի գրասենյակի և ՀՀ համապատասխան պետական մարմինների միջև հաստատված սերտ և արդյունավետ համագործակցությունը, երկրում խոսքի և մամուլի ազատության ապահովման ուղղությամբ կառավարության կողմից ձեռնարկվող ջանքերը:

Արտակ Ապիտոնյանը վերահաստատել է Հայաստանի կառավարության հանձնառությունը շարունակելու ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումները՝ այդ համատեքստում կարևորելով ազատ մամուլի դերակատարումը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և միջազգային կառույցների միջև համագործակցության վերաբերյալ և երկուստեք ընդգծել այդ ուղղությամբ արդյունավետության հետագա բարձրացման կարևորությունը:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news