Օսիպյանի քավորի փոխարեն. ՊԵԿ փոխնախագահի «մարդը»՝ օպերվարչության ղեկավար. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 5, 24News

պեկ

«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ օպերատիվ հետախուզական վարչության ղեկավար է նշանակվել Լուլիբերտ Չարխիֆալակյանի որդին՝ Վահան Չարխիֆալակյանը: Նա մինչ այդ էլ ՊԵԿ-ում էր աշխատում՝ բաժնի պետ էր: Բացի դա, Վահան Չարխիֆալակյանը համարվում է օրերս ՊԵԿ փոխնախագահ նշանակված Էդուարդ Հովհաննիսյանի մարդը:

Հիշեցնենք, որ մինչ այս նշանակումը ՊԵԿ օպերվարչության պետն էր Կարեն Կարապետյանը, ով ոստիկանապետ Վալերի Օսիպյանի քավորն է: Նա հեռացավ կոռուպցիոն սկանդալի ֆոնին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: