ԱՀ նախագահը հանդիպել է «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի Սրբազան Արցախ» հավաքի մասնակիցներին

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 05, 24News

1

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 5-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում հանդիպում է ունեցել «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի Սրբազան Արցախ» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

1

Նախագահը կարևորել է նման միջոցառումների անցկացումն Արցախում՝ ընդգծելով Հայ Առաքելական Եկեղեցու նշանակալի դերակատարությունը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման, հայ ազգային ինքնության պահպանման, հայոց պետականության զարգացման ու զորացման գործում:

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: