Մոսկվայում տղամարդը կրակել է իր նախկին կնոջ հետ կապված հայի վրա

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 18, 24News

1

Մոսկվայի հարավ-արևելքում սիրուհու նախկին ամուսնու արձակած կրակոցներից հայ է տուժել, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը:

Հաղորդվում է, որ 42-ամյա հայը սիրավեպ է սկսել բաժանված ռուս կնոջ հետ, որի նախկին ամուսինն ամեն կերպ փորձել է վերականգնել իրենց հարաբերությունները: Նրանք ունեն համատեղ որդի, որը, դատարանի որոշմամբ, մնում է մոր հետ: Երբ կնոջ նախկին ամուսինը հասկացել է, որ հնարավոր չէ վերականգնել ընտանիքը, նա փորձել է երեխային իրեն վերցնել: Սակայն կինն արգելել է որդու հետ հանդիպել:

Ողբերգական դեպքը տեղի է ունեցել օրերս, նախկին ամուսինների տանը: Կնոջ հայ սիրեկանը ժամը մոտ 22:00-ին կնոջը և երեխային բերել է տուն: Նա կանգնեցրել է իր «Գելենդվագեն» մեքենան մուտքի մոտ և նրանց բարձրացրել տուն: Շենքի 4-րդ և 5-րդ հարկերի արանքում նրանց դիմաց է դուրս եկել կնոջ նախկին ամուսինը, որը հային կանչել է «զրույցի»:

Երբ տղամարդիկ իջել են, խանդոտ տղամարդը հանել է ատրճանակը և կրակել հայի գլխին, մարմնին, ձեռքին ու ոտքին և փախուստի դիմել ընկերների հետ, որոնք սպասել են նրան ներքևում:

Ներկայում տուժածը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ անգիտակից վիճակում, սակայն բժիշկները դրական կանխատեսում են տալիս:

Որոշ տվյալների համաձայն՝ հայն ամուսնալուծված է և իր հայրենիքում դատվածություն ունի: Նա այս տարեսկզբին դատվել է Մոսկվայում՝ թանկարժեք բաճկոն գողանալու համար:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news