ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 23, 24News
Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի հարազատների մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքի փաստով հարուցված քրեական գործը կարճվել է։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Նա հայտնել է, որ քրգործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 7-ին՝ ժամը 21։00-ի սահմանում, վիճաբանություն և ծեծկռտուք էր տեղի ունեցել Կոմիտասի պողոտայում՝ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի տղայի և փեսայի մասնակցությամբ։ Տուժողը ոստիկաններին հայտնել է, որ իրեն ծեծի է ենթարկել Խաչիկ Երանոսյանը, որը ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Երանոսյանի տղան է, և նրա փեսան՝ Ժորա Սարուխանյանը։
Դեպքի փաստով հարուցվել էր քրգործ` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով: Լևոն Երանոսյանի որդուն ու փեսային մեղադրանք էր առաջադրվել, իսկ Լևոն Երանոսյանն այս գործով ունի վկայի կարգավիճակ։