Կոտայքի մարզում պայթյունից վնասվել են «Շշի Մելոյի» Range Rover-ն ու մեկն այլ ավտոմեքենա

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 02, 24News

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Դեռևս անհայտ պայմաններում, ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի ձայն է լսվել Երևան-Սևան ավտոճանապարհի Արծվի թևերի հարևանությամբ գտնվող կամրջի հատվածում։  Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Պայթյունի հետևանքով վնասվել են նշված վայրում կայանված Range Rover մակնիշի 555 LL 05 համարանիշի և Nissan մակինիշի 35 MD 686 համարանիշի ավտոմեքենաները։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ 

Տեղում աշխատում են նաև Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության փորձաքրեագետները։

Աղբյուրի տեղեկություններով՝ Range Rover-ը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար «Շշի Մելո» մականվամբ՝ Մելիք Մանուկյանին։

Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։