Երևան-Փարիզ չվերթի ուղևորի ուղեբեռում հայտնաբերվել է լիցքավորված ատրճանակ

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 09, 24News   

1

«Զվարթնոց» օդանավակայանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ  օդանավակայանի անվտանգության աշխատակիցներն ուղեբեռում հայտնաբերել են լիցքավորված ատրճանակ․

«Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության աշխատակիցների կողմից 2019թ. օգոստոսի 8-ին ժամը 08։05-ի սահմաններում, Երևան-Փարիզ 1061 թռիչքով մեկնող ուղևորի ուղեբեռի զննման ժամանակ հայտնաբերվել է «EKOL Special 99, 99մմ․ EU-1520760» տեսակի 6 փամփուշտներով լիցքավորված ատրճանակ։

Համաձայն սահմանված ընթացակարգի` կազմվել է համապատասխան արձանագրություն և ուղևրն ու հայտնաբերված ատրճանակը հանձնվել են «Զվարթնոցի» գծային բաժնի ոստիկանությանը։

Օդանավակայանը շնորհակալություն է հայտնում «Զվարթնոցի» անվտանգության աշխատակիցներին՝ պրոֆեսիոնալ աշխատանքի և ուղևորների անվտանգությունն ամենաբարձր մակարդակով ապահովելու համար»։