Եվս մեկ օր․ պատրաստ ենք ԱՊԼ-ում մեր մեկնարկին. Հենրիխ Մխիթարյան

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News

.

Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել ֆեսյբուքի իր էջում՝ ԱՊԼ-ի նոր մրցաշրջանում լոնդոնյան թիմի մեկնարկին ընդառաջ։

«Եվս մեկ օր ․․․ պատրաստ ենք մեկնարկել Պրեմիեր-լիգայի նոր մրցաշրջանում։ Առաջ «Զինագործներ»,- գրել է Մխիթարյանն ու մարզումային լուսանկար հրապարակել թիմի բրազիլացի նորեկ Դավիդ Լուիսի հետ։

ԱՊԼ-ի նոր մեկնարկած առաջնության շրջանակում «Արսենալն» իր առաջին հանդիպումը կանցկացնի վաղը՝ օգոստոսի 11-ին՝ հյուրընկալվելով «Նյուքասլի» կողմից։

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 17։00-ին։