Թալանել են «Արամյանց» բժշկական կենտրոնի վիրաբույժի տունը՝ տանելով ոսկյա զարդեր և գումար

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 13, 24News

ոսկյա զարդեր, ոստիկանություն

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում խոշոր չափի բնակարանային գողության փաստով հարուցվել է քրեական գործ։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ Տիգրան Սարգսյանի ահազանգի փաստով։

Վերջինս երեկ՝ օգոստոսի 12-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին հայտնել է, որ նույն օրը, ժամը 16։30-ից մինչև ժամը 18։50-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալիով բացել են իր բնակարանի դուռը, մտել ներս և զգեստապահարանից հափշտակել ոսկյա զարդեր և Ռուսաստանի Դաշնության խոշոր չափի գումար։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, գողին կամ գողերին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Տ. Սարգսյանն աշխատում է «Արամյանց» բժշկական կենտրոնում՝ որպես վիրաբույժ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news